Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է՝ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի չի ունեցել հողածածկ գոտում՝ երթևեկելի մասից դուրս, ինչպես տարածում է տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, գրում է Առավոտը:

Ըստ պարոն Բաղդասարյանի, դեպքի լուսանկարներից էլ ակնհայտ երեւում է, որ վթարը եղել է երթեւեկելի բանուկ հատվածում. «Այո՛, եթե իսկապես երթեւեկելի հատվածից դուրս տեղի ունեցած լիներ վթարը, ինչպես պնդում է պարոն Բալոյանը, Վարդան Պետրոսյանը վթարի մեջ կճանաչվեր մեղավոր»:

Պարոն Բաղդասարյանին նաեւ զարմացրել են պարոն Բալոյանի այն հայտարարությունները, թե վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձել են «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել. «Մենք ընդամենն առաջարկել ենք միասին քննարկել եւ վեր հանել դեպքի օբյեկտիվ ճշմարտությունը»:

Մանրամասները՝ այստեղ: