YerevanNews.am-ին է ահազանգել Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, ով տեղեկացրել է` մեջբերում.

«11. 11. 2013 թվականին ամուսինս` Արտակ Մարատի Հակոբյանը, գրավոր կերպով դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին` խնդրելով իրեն թույլ տալ հանդիպում ունենալու ՀՀ-ում գործող մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել իր օրինական շահերի, իրավունքների և ազատությունների դեմ ուղղված այն հանցավոր ոտնձգությունների վերաբերյալ անժխտելի փաստերը, որոնք իմ ամուսնու դեմ իրականացվում են ՀՀ պետական մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց կողմից, մինչդեռ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ոմն Գոռ Ղլեչյան, ի պատասխան ամուսնուս կողմից 11.11.2013 թվականին ՀՀ ԱՆ ՔԿ պետին հասցեագրված վերոհիշյալ գրությանը, ամուսնուս է ուղարկել հետևյալ բովանդակության մի անհիմն և անօրինական, ինչպես նաև կամայական պատասխան նամակ, որը ոչ այլ ինչ է, քան մի հերթական դասական հուսադրություն…:

«Ի պատասխան ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հակոբյանի ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հ. Հարությունյանին N-40/26-3-րդ. Հ-144, 11.11.2013 թվականի և ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին N-ե-40/26-3-րդ Հ-154, 15.11.2013 թվականի ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին թիվ ե-40206-3-րդ Հ-144 11.11.2013 թվականի ուղարկված նույնաբովանդակ դիմումների, հայտնում ենք, որ դատապարտյալ Ա. Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ նպատակահարմար չէ»:

Փաստորեն, ՀՀ ԱՆ նախարարությունը, ղեկավարվելով բացարձակապես սեփական նպատակահարմարությամբ, ակնհայտ ապօրինաբար թույլ չեն տալիս ամուսնուս օգտվել իր սահմանադրական և օրենսդրական իրավունքներից և հանդիպում ունենալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ ելնելով այն մտավախությունից, որ ամուսինս հանրության սեփականությունը կդարձնի այն տեղեկատվությունը, որը վերաբերում է ՀՀ ԱՆ-ում տիրող աղետալի իրավիճակին, ինչը խնամքով և մեծ զգուշավորությամբ թաքցվում է հասարակությունից: Հիշեցնեմ, որ ամուսնուս օգնությամբ ՀՀ ԱՆ նախարարության համակարգում բացահատվել է 2 բարձրաստիճան անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառակերության վերաբերյալ հանցագործության 2 դեպքեր, որի պատճառով էլ ամուսնուս նկատմամբ շարունակվում են իրականացվել ակնհայտ ապօրինի հետապնդումներ:

Ամուսինս ցանկանում է կարևոր տեղեկություններ փոխանցել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իր նկատմամբ իրականացվող հանցագործությունների ՀՀ ՔԾ-ի կողմից այս հանցագործությունների փաստերի կոծկման փորձերի մասին, ինչպես նաև ՀՀ ԱՆ նախարարության համակարգում տիրող աղետալի իրավիճակի մասին: Ուստի` կոչով դիմում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և իրավապաշտպաններին` խնդրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ամուսնուս հետ իր պահման վայրում հանդիպում ունենալու նպատակով»: