Կիևի Եվրամայդանն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քան Հայաստանում դեպքերը, որտեղ նույն ձևի շրջապտույտ տեղի ունեցավ: ԵՄ-ի հետ համագործակցության երկար բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը հանկարծ հայտարարեց, որ իր ղեկավարած պետությունը մտնում է Մաքսային Միություն: Իր հաղթանակը ամրապնդելու համար Հայաստան այցելեց Վլադիմիր Պուտինը: Երևանում նրան ընդունեցին ցուցարարները՝ «Ոչ մաքսային միությանը» ցուցապաստառներով:
Այն, որ Պուտինը իր այցի համար ընտրել էր հատկապես դեկտեմբերի 2-ը, պատահական չէր, քանի որ 1920 թվականին հենց այդ օրը Հայաստանի և Խորհրդային Միության միջև ստորագրվեց համաձայնագիր, որով հայկական կառավարությունը փաստացիորեն հրաժարվեց իշխանությունից: Ցույցի կազմակերպիչների մեջ էր նաև «Ազգային Ինքնորոշում» կուսակցությունը, որը ղեկավարում է Պարույր Հայրիկյանը: Նախկին քաղբանտարկյալ Հայրիկյանը համոզված է, որ Ռուսաստանը մանիպուլյացիայի է ենթարկում հայ քաղաքական գործիչներին և սպառնում երկրին՝ Ադրբեջանին զինելով:
«Մեր ցուցապաստառներից մեկի վրա գրված էր, որ լռելը հավասար է ինքնասպանության: Պարզ է, որ մեր ղեկավարներին ստիպել են փոխել իր դիրքորոշումը 27 ժողովրդավարական պետություններից դեպի երեք բռնապետների: Այնպես որ շեղել են բնական զարգացման ուղուց: Չնկատել դա՝ անբնական կլիներ»,- նշել է Հայրիկյանը Эхо Кавказа-ին տված հարցազրույցի ժամանակ:
- Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման բանակցությունները մի քանի տարի շարունակվում էին: Ինչու՞ այսպիսի անակնկալ շրջապտույտ տեղի ունեցավ:
- Երեք ու կես տարի Հայաստանը բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ, և բոլորը այն ընդունում էին որպես երկրի բնական զարգացում: Եվ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Ռուսաստանը կարող է հակազդել դրան: Այսպես 3,5 տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը վերջնական որոշում ընդունեց: Այն քննարկվում էր ամենուր, և ոչ մեկ չէր ընդդիմանում, բոլորը հասկանում էին, որ բոլոր դաշնակիցների՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելով, Հայաստանը պետք է ավելի մոտենա ԵՄ-ին: Սակայն տեղի է ունենում Պուտինի և մեր նախագահ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը և այստեղ բոլորի համար հանկարծակի Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը խնդրում է իրեն ընդունել Մաքսային Միություն: Ինձ մոտ զարմանք առաջացրեց այն հանգամանքը, թե ինչպես դրան արձագանքեց Եվրոպան: Չնայած նրան, որ Հայաստանը նման ցանկություն է հայտնել,  փաստացիորեն այն արձանագրված չէ, չգիտես ինչու մեր եվրոպացի գործընկերները հանկարծ որոշեցին, որ ամեն ինչ վերջացած է: Ես ենթադրում էի հակառակը՝ իմանալով, որ Պուտինը օգտագործել է որոշակի լծակներ, ԿՀՎ-ի գաղտնի լրտեսական ցանց, Եվրոպան պետք է դիմակայեր դրան՝ առաջարկելով ստորագրել համաձայնագրեր: Իսկ եվրոպացիները ի՞նչ արեցին: Քանի որ նախագահը հայտարարեց, ընդամենը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային Միության անդամ, որը իրականում գոյություն չունի, եվրոպացիները փոխեցին 3,5 տարվա ընթացքում պատրաստված համաձայնագիրը ինչ-որ հայտարարագրով: Մենք պարզ հասկանում էինք, որ տնտեսական տեսանկյունից դա անհամատեղելի է: Ռուսաստանը ունի ընդամենը 2 տրիլիոն ՀՆԱ, իսկ Եվրամիությունը, հատկապես հաշվի առնելով նաև դաշնակիցներին, ութ անգամ ավելի շատ: Եթե նայել անվտանգության տեսանկյունից Ռուսաստանը իրեն դրսևորում է որպես պատերազմի սադրիչ: Ռուսաստանը զինում է Հայաստանին և Ադրբեջանին՝ իրար դեմ դուրս բերելով այս ժողովուրդներին, պատրաստում է նրանց զինված կոնֆլիկտի: Ինչո՞ւ ռուսական զորքերը պետք է լինեն Հայաստանում և սահման հսկեն: Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ այն պայմանագրերի հիման վրա, որոնք հակահայկական ուղղվածություն ունեն: Ինչո՞ւ Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման ժամանակ 100 մլն դոլարով Ռուսաստանը դարձավ Հայաստանի տնտեսական հզորության 20%-ի լիիրավ տնօրեն: Ինչո՞ւ են Ռուսաստանին  տրամադրվում անվճար ատոմային էլեկտրակայաններ: Որտեղի՞ց են առաջանում նոր պարտքեր և ինչո՞ւ են Հայաստանը վաճառողները դառնում  միլիարդատերեր: Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ մենք հասկացանք, որ գործ ունենք նենգ հակառակորդի, Հայաստանի թշնամու հետ և մենք դեմ ենք այդ անդամակցությանը:
-Ինչպե՞ս է իշխանությունն արձագանքում Ձեր բողոքի ցույցերին:
- Երիտասարդները, այդ թվում մեր կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների, անց են կացրել բողոքի ցույց «Ոչ մաքսային միությանը» երթի տեսքով: Չնայած որ ամեն ինչ արտոնագրված էր և այն խաղաղ բնույթ էր կրում, ավելի քան հարյուր մարդ ձերբակալվեց առանց որևէ հստակ պատճառի: Մարդիկ խաղաղ քայլում էին, նրանց մոտ կային ցուցապաստառներ «Ոչ մաքսային միությանը, Ոչ Պուտինին: Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպա»: Մենք գիտականորեն հիմնավորված սոցհարցում կազմակերպեցինք, որը պարզեց, որ Հայաստանի քաղաքացիների միայն 23% է կողմ Մաքսային միություն անդամակցությանը: Եվրամիությանը կողմ էին հարցվածների 28%-ը, իսկ շուրջ 27%-ը ուղղակի կողմ էին անկախությանը, սակայն, ըստ բնույթի, նրանք Եվրոպայի հետ մերձեցման կողմնակիցներ են: 20%-ից պակասն էլ ուղղակի դեռևս չէին կողմնորոշվել: Իսկ իշխանությունները հայտարարում են, որ 60%-ից ավելին կողմ են Մաքսային Միությանը: Անգամ այն մարդիկ, որոնց հարազատները աշխատում են Ռուսաստանում և նրանց ուղարկում են փողեր, անգամ այդ մարդիկ ասում են, որ եթե նրանք ավելի սերտ հարաբերություններ և ազատ մուտք ունենային Եվրոպայի շուկա, ապա իրենց հարազատներին կուղարկեին այնտեղ աշխատելու և ավելի բարձր աշխատավարձ կստանային: Այսինքն այն, որ շատ հայեր աշխատում են Ռուսաստանում, չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ հայ ժողովուրդը չձգտի դեպի եվրաինտեգրացիայի:
-Ռուսաստանը միակողմանի չեղյալ է հայտարարել Հայաստանի համար նավթի, գազի և չմշակված ադամանդի համար մաքսային տուրքերը: Ուրիշ ինչ է խոստացել Պուտինը Հայաստանի դիրքորոշման համար:
- Իրանը արդեն հայտարարել է, որ Հայաստան գազ կմտակարարի ավելի էժան, քան Ռուսաստանը: Այսինքն դա արդեն փաստարկ չէ: Սակայան այդ ամենը հայտարարվեց այն բանից հետո, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի ցանկության մասին մտնել Մաքսային Միություն: Մինչև այդ հիմնական ակնհայտ լծակ էր զանգվածային ոչնչացման զենքով Ադրբեջանի սպառազինումը: Գաղտնիք չէ, որ բռնապետ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ցանկանում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ուժի գործադրումով, զինված բախման միջոցով: Եվ երբ այսպես կոչեցյալ «դաշնակիցը» զինում է երկրին, որն ահաբեկում է, ապա բնականաբար այն կարող է որոշակի ազդեցություն ունենալ:


-Ի՞նչ եք մտածում Կիևում տեղի ունեցող դեպքերի մասին: Արդյո՞ք Հայաստանում դեպքերը կարող են զարգանալ ուկրաինական սցենարով:
-Ուկրաինայի վարչապետը հայտարարեց Եվրամիության հետ բանակցությունների դադարեցման մասին: Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Հայաստանը փաստացորեն հրաժարվեց Եվրամիության հետ հետագա համագործակցությունից, սակայն ոչ մի հայտարարություն չի եղել: Ուկրաինայում ամեն ինչ պարզ դարձավ միանգամից, իսկ Հայաստանում մինչև նոյեմբերի 29-ը այնուամենայնիվ մարդկանց մեծ մասը հույսով էր, որ գուցե ինչ-որ բան մենք դեռ չենք հասկանում, գուցե Սարգսյանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը և հետո կտեսնենք ինչ կլինի Մաքսային Միության հետ: Այդ պատճառով ես մտածում եմ, որ բուռն ցույցերը հետաձգվեցին մինչև դեկտեմբերի երկուսը, երբ հարյուր մարդ ձերբակալվեց: Սակայն մեր բախտը չի բերում այն աստիճան, որ Հայաստանի խորհրդարանը ամբողջովին կոռումպացված է, խորհրդարանի անդամները քրեական օլիգարխների ներկայացուցիչներ են, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ անգամ Յանուկովիչի կողմնակիցները համաձայն չեն այդ քաղաքականության հետ: Արդյոք հնարավոր է այդպիսի դեպքեր Հայաստանում: Մասշտաբների առումով հնարավոր է: Մեզ մոտ պատմական փորձ գոյություն ունի: 1920 թվականին Երևանը իր իշխանությունը առանց պատերազմի հանձնեց բոլշևիկներին, քանի որ մարդիկ հույսով էին, որ այնուամենայնիվ մենք գործ ունենք մարդկանց հետ: Երկու ամսից հետո Հայաստանը ապստամբություն բարձրացրեց: 1922 թվականի մարտի 18-ին Երևանը ազատագրվեց բոլշիկներից, նրանք արտաքսվեցին: Այնուհետև բոլշիկյան զորքերը կրկին բռնազավթեցին Հայաստանը: Մենք այսպիսի դառը փորձ ունենք: Չնայած որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները կոռումպացված են, սակայն գոյություն ունի քաղաքացիական հասարակություն, կան ազատամիտ երիտասարդներ, որոնք հասկանում են ինչ է Եվրոպան: Ամեն դեպքում հույս կա: Իմ նպատակն է 45 տարվա ակտիվ գործունեությունից հետո օգնել մարդկանց հասկանալու, որ ամեն ինչ կորած չէ, որ մենք միայնակ չենք: Իսկ քանի դեռ դու պայքարում ես, հնարավորություն կա հաջողության հասնելու:
-Ցույցի ժամանակ ձերբակալված 100 մարդն էլ ազա՞տ է արձակվել:
- Այո: Օրենքի համաձայն նրանց կարող են կալանավորել միայն երեք ժամով, ոմանք մինչև 4-5 ժամ կալանավորվել են, սակայն հետագայում բոլորն էլ ազատ են արձակվել:
-Պուտինի այցի ժամանակ արտասովոր անվտանգության միջոցեր օգտագործվե՞լ են:
- Այո զանգվածային պսիխոզ, անգամ զգուշացրել էին չբացել պատուհանները, պատշգամբներին մոտ չգալ: Այսպիսի բան Հայաստանում երբեք չէր եղել, մարդիկ զարմացել էին:

-Ձեր նկատմամբ մահվան փորձ է կատարվել: Ինչպե՞ս է ընթանում հետաքննությունը և արդյո՞ք բոլոր չարամիտները ձերբակալված են:
- Այո հայտնաբերվել են կատարողները և պատվիրատուները: Սակայն քննչական մարմինները չգիտես ինչու չեն ցանկանում ավելի խորանալ: Պաշտոնապես այդ մահապատժի պատճառները բացահայտված չեն, սակայն ամեն ինչ պարզ է: Հետքերը տանում են դեպի Անվտանգության դաշնային ծառայություն: 100 հազար դոլար ուղարկվել է Մոսկվային ոմն Աբրահամյանի կողմից, որը Ռուսաստանի քաղաքացի է, նրան մինչև այժմ չեն հարցաքննել: Սակայն երեքն արդեն նստած են, ձերբակալվել և դատապարտվել են 12-14 տարի ազատազրկման: