Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի առաջին ասուլիսի ժամանակ լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը դադարելու է լինել ՀԱԿ-ի անդամ, ինչին ի պատասխան վերջինս նշեց.
«Եթե նկատի ունենք ՀԱԿ կուսակցությունը, ես անդամ չեմ, եթե ՀԱԿ նախընտրական դաշինքը, ցավոք սրտի դաշինք գոյություն չունի, եթե նկատի ունենք խմբակցությունը, գիտեք ես անդամ եմ, դուրս չեմ եկել խմբակցությունից, շարունակում եմ մնալ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ ազդեցություն ունի այդ հարաբերությունների վրա»: