Ինչպես արդեն հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ է հանդիսանում նաև Սասուն Միքայելյանը: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուն, նա նախ նշեց, որ մենք չգիտենք, թե ինչ է նշանակում Մաքսային միություն:
«Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, երրորդ երկրից ներմուծելու դեպքում մաքսատուրքերը բարձր կլինեն և ռուսները կձգտեն միայն իրենց ապրանքները ներկրել, այդ դեպքում մենք տնտեսապես անկախ չենք կլինի և կախված կլինենք միայ մեր տերերից», - նշեց նա:
Ըստ Միքայելյանի, շատ կարևոր է նաև զենք-զինամթերքի հարցը:
«Գիտենք, որ պայմանագրում կետ կա, որ մենք բացի Ռուսաստանից չենք կարող այլ երկրից զենք գնել, պատկերացրեք Ադրբեջանը որքան կհզորանա, քանի որ կարող է այլ երկրներից զենք գնել», - նշեց նա:
Նրա խոքերով, ի մարդ իր աթոռի համար բոլորին տանում է Մքսային միություն:
«Գնաց, նստեց, որոշեց, որ մենք մտնում ենք Մաքսային միություն», - եզրափակեց Միքայելյանը: