Որպես երկու պետությունների հարաբերությունները բարելավելու գործողություն հայ և թուրք դերասանները ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ են սահմանել:
32-ամյա հայ դերասան Հովհաննես Հաջինյանը և 35-ամյա Դենիս Բարիշը առանց դադարի շարունակել են իրենց ձեռքսեղմումը շուրջ 43 ժամ Վրաստանի մայրքաղաք Թբիլիսիում թուրք-հայկական TANGO ՀԿ ցանցի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Radio Free Europe-ը:
Ձեռքսեղմումը սկսվել է դեկտեմբերի վեցին և ավարտվել դեկտեմբերի ութին: Ամբողջ միջոցառումը տեսագրվել է և ուղարկվելու է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրք» կազմակերպությանը:
Հաջինյանը և Բարիշը նշել են, որ նրանք ցանկանում են ցույց տալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը չի կարող խոչընդոտ հանդիսանալ երկու պետության ներկայացուցիչների շփման համար: