168.am-ը գրում է. Երևանի քաղաքապետարանը, սովորության համաձայն, ինչպես ամեն տարի՝ տեղացած առաջին ձյան օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածում, թե որքան լավ են աշխատել այդ օրը, թե մայրաքաղաքում որքան լավ են կազմակերպել ձնամաքրման աշխատանքները:
Իրականում պատկերը բոլորովին այլ է: Մարդիկ արդեն երկու օր է՝ ահազանգում են փողոցներում, մայթերին ստեղծված վիճակի և քաղաքապետարանի վատ աշխատանքի մասին, և իրավիճակը հաստատող լուսանկարներ են տեղադրում սոցցանցերում:
Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանն անդրադառնալով քաղաքում ձյան հետևանքով ստեղծված վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս քաղաքապետարան կոչված ատկատչիկների հավաքածուն կարո՞ղ է գիտի սեփական գրպանից է վճարում փողոցների մաքրման համար: Կենտրոնում մայթերն ու ճանապարհները սառույցի մեջ են, պատկերացնում եմ, թե մնացյած թաղամասերում ինչ է կատարվում: Մարդիկ հազիվ են քայլում, մեքենաներն էլ սողալով են շարժվում: Առաջին մի քանի օր առաջ կանխատեսված հանկարծակի ձյան մաքրման աշխատանքերի փողը համով էր: Բայց որ հարցնես, միանգամից կասեն, թե քանի տոննա աղ, վառելիք են ծախսել»:


Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					