Դեկտեմբերի 9-ին Բերկուտ հատուկ նշանակության զինյալները մտել են Ուկրաինայի ազգային ռադիոկազմակերպության բակ, որը գտնվում է Կրեշատիկ 26 հասցեով,Կիևի քաղաքապետարանի հարևանությամբ, որտեղ գտնվում են ցուցարարները:
Միաժամանակ Մայդանի մերձակայքում գտնվող մետրոյի մուտքն ու ելքը փակվել են:
Բացի դա Միխայլովսկ հրապարակի մոտ կանգնած են ներքին ուժերի մեծ խումբ: Դեպքի վայրում կանգնած է քաղաքացիական հագուստով ՆԳՆ ներկայացուցիչ, ով հրամաններ է տալիս Միխայլովսկ փողոցով շարժվել ներքև:
Միխայլովսկ հրապարակում գտնվում է նաև ՈՒԴԱՐ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, ով բանակցություններ է վարում իրավապահպանների հետ:
Միաժամանակ փակվել են նաև Նեզալեժնոստի հրապարկի մոտ գտնվող մետրոյի բոլոր մուտքերն ու ելքերը: