ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ինքն էլ է միանալու  հացադուլին: Վերջինս տեղեկացրեց, որ մինչ ասուլիսի գալը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին. «Ես նրան ասել եմ, որ այսօրվանից եռօրյա հացադուլ եմ սկսում՝ ի համերաշխություն իրեն, բայց գործերս ընդհատել չեմ կարող, իր կողքին նստել չեմ կարող:Իմ հացադուլը կտևի 3 օր, այնուհետև կփորձեմ Անդրիաս Ղուկասյանին համոզել դուրս գալ հացադուլից»: Նախագահի թեկնածուն նշեց, որ ինքը սովոր է ծոմապահության ընթացքում շրջագայել: