«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «10-15 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կհրավիրվի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական ու վերջին նիստը, որի ընթացքում կհայտարարվի, թե որքան կարող է կազմել ուղեվարձը։

Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ արտասահմանցի մասնագետները աշխատում են տրանսպորտի ուղեորահոսքը պարզելու ուղղությամբ, որն էլ կարեւոր բաղադրիչ է տրանսպորտի ուղեվարձի սակագինը որոշելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում