«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղումներից բարեհաջող վերադարձած Հովիկ Աբրահամյանը կշարունակի անգլերեն լեզվի ուսումնառության «կուրսերը», որն սկսել է 5 ամիս առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն, որպեսզի կարողանա ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում ազատ ասել-խոսել եվրոպացիների հետ, ինչպես «վարվում» են Տիգրան Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Վաչե Գաբրիելյանը եւ ուրիշներ: Հիմա նրա թիմում տարակուսած են՝ գուցե դադարեցնե՞ն անգլիական «կուրսերը» եւ անցնեն ռուսերենի, չէ՞ որ ռուսերենի հարցում էլ ուսանելու կարիք կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում