ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ճանաչվել է տարվա մարդ բրիտանական The Guardian պարբերականի վարկածով: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է պարբերականի կայքում դեկտեմբերի ինին: 2013 թվականի հունիսին Սնոուդենը մամուլին փոխանցեց գաղտնի տեղեկություններ համացանցային զանգվածային հսկման մասին, որոնք հաստատվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ամբողջ աշխարհի համացանցի օգտատերերի նկատմամբ:

The Guardian-ը տարվա մարդուն սովորության համաձայն ճանաչել է իր կարդացողների շրջանում քվեարկության արդյունքում: Սնոուդենի համար իր ձայն է տվել շուրջ 1400 մարդ (քվեարկության մասնակցածների 40%-ը):

Պարբերականի ներկայացուցիչների խոսքերով դեռևս կես տարի առաջ ոչ մեկի հայտնի չէր Էդվարդ Սնոուդեն անունը և քչերը կարող էին ասել, թե իրականում ինչով է զբաղվում Անվտանգության ազգային գործակալությունը և այլ հատուկ ծառայություններ: Իսկ այժմ Սնոուդենի կողմից բացահայտված տեղեկատվության, համացանցում անձնական տեղեկատվության անվտանգության և համացանցի հսկման հարցերը դարձել են ամենաքննարկվող հարցերից մեկը աշխարհում:

Ամերիկացու հակառակորդներն էին «Գրինփիսի» ակտիվիստներ Մարկո Վեբերը և Սինի Սաարելան, որոնք արդյունքում զբաղեցրել են երկրորդ տեղը 314 ձայնով, Հռոմի Պապ Ֆրանցիսկը(153 ձայն և երորդ տեղ), ինչպես նաև ձեռնարկատեր Էլոն Մասկը, երաժիշտ Քենյա Ուեսթը և բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյը, ով այս տարի դարձել է «Ուիմբլդոնի» հաղթող:

Բացի դա The Guardian ընթերցողները կարող էին քվեարկել թվային արժույթ հանդիսացող բիթքոինների ստեղծող Սաթոշի Նակամոտոի, բլոգեր Ջեք Մոնրոյի և սոմալացի գրող Վարիս Դիրիի օգտին: Մոնրոնի թեկնածությունը դրվել է իր բլոգի շնորհիվ, որը նվիրված է էժան կերակրատեսակների պատրաստմանը,իսկ Դիրին` ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար:

2012 թվականին տարվա մարդ էր ճանաչվել ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը: ԱՄՆ բանակի շարքային զինծառայողը 2010 թվականին WikiLeaks կազմակերպությանը փոխանցել էր 700 հազար գաղտնի փաստաթուղթ, որոնք վերաբերվում են Իրաքում և Աֆղանստանում Ամերիկայի ռազմական գործողություններին: Մենինգի կողմից փոխանցված տեղեկատվությունը դարձավ ԱՄՆ պատմության մեջ տեղեկատվության ամենախոշոր հոսքը: