Որպեսզի հնարավոր լիներ պատկերել «Տղաների խնջույքը Վեգասում» ֆիլմի հերոս Էդ Հելմսի պակասող ատամը, պետք չեղավ որևէ բան հորինել: Խնդիրը այն էր, որ դերասանի մոտ կտրող ատամը այդպես էլ չէր աճել և պահանջվող դրվագներում նա ուղղակի հանում էր իր դնովի ատամը և վերջ:

«Տիտանիկում» հայտնվող Ռուզի նկարը նկարել էր հենց ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը: Նկարահանումներից հետո այն վաճառվել է $16,000 դոլարով:

Հայտնի մուլտիպլիկացիոն հերոս Պումբան Դիսնեյի առաջին կերպարն էր, որ ստամոսքսի խանգարումներով էր տառապում:

«Մատրիցա» ֆիլմում Նեոյի կերպարի առաջին հավակներոդ դերասանը Ուիլ Սմիթն էր: Բայց արդյունքում նա հրաժարվեց առաջարկից և նկարահանվեց «Վայրի, վայրի Արևմուտք» ֆիլմում:

Ռոբերթ դե Նիրոն հրաժարվել էր կապիտան Ջեք Ճնճղուկի դերից, քանի որ համոզված էր, որ ֆիլմը անխուսափելիորեն անհաջողության է մատնված:

«Այլմոլորակայինի» դեմքը համանուն ֆիլմից Ալբերտ Էյնշտեյնի, պոետ Կարլ Սենդբուրգի և մոպս ցեղատեսակի շների դիմագծերի «միախառնումն է»:

«Առյուծ արքա»-ն ի սկզբանե կոչվում էր «Ջունգլիների արքա», մինչև որ դրա հեղինակը չգիտակցեց, որ առյուծները ջունգլիներում չեն ապրում:

 

 Աղբյուր՝ Ավելին քան փաստեր