Այսօր Ազգային Ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտահերթ նիստ հրավիրելու իր նախաձեռնությանն ասաց, որ «Ժառանգության» և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ աշխատում են հայտարարության տեքստի վրա և եթե գան ընդհանուր հայտարարի, ապա այդ դեպքում կհրավիրվի արտահերթ նիստ` քննարկելու երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը:

 

Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով վերջին շրջանի հրաժարակններին, ասաց, որ ինքը չի կարծում, թե 915 համայնքներից 70-ում պարտվելու դեպքում պետք է հրաժարակններ լինեն և ընդգծեց. «Դա չի նշանակում, որ համայնքների ղեկավարներն են մեղավոր, որ մենք պարտվել ենք» և հավելեց, որ հրաժարակնների դիմումները դեռևս կառավարությունը պետք է ընդունի:

 

«Մենք այս ընտրություններում հաղթել ենք լավ ցուցանիշներով»,- ասաց ԱԺ ղեկավարն անդրադառնալով փեռտրավրի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, որտեղ ՀՀԿ ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է ընտրողների 58.6 տոկոսի քվեն:

 

Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ողջամիտ առաջարկների դեպքում է միայն  պատկերացնում, որ ՍԵրժ Սարգսյանը համաձայնության կգա որևէ հարցում:

 «Եթե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը գնա ասի, որ գնանք երկրորդ փուլ, Սերժ Սարգսյանը պետք է համաձայնվի՞»,-ասաց ՀՀԿ շտաբի ղեկավարը և հորդորեց, որ լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին:

 Որպես ողջամիտ առաջարկության օրինակ Աբրահամյանը պատկերացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն կարող է առաջարկել ժառանգության կուսակցության որևէ անդամ ղեկավարեր այս կամ այն նախարարությունը:

Անդրադառնալով Արտաշատում տեղի ունեցած երեկվա միջադեպին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ժառանգության կուսակցության անդամն է հրահրել այդ միջադեպը և ինքը դրանում համոզվել է դիտելով կայքերից մեկի տեսանյութը: