Ինչպես արդեն հայտնել էինք, մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Քվեարկությունների ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշերցեց, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է և պետք է խորհրդարանի անունից շնորհավորել հայ ժողովրդին:
Ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց. «Միշտ շտապում եք, մենք պայմանավորվել ենք, որ նման բաները քվեարկությունից հետո են անում»:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահն ասաց. «Դեկտեմբերի 10-ը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որի կապակցությամբ շնորհավորում ենք մեր հանրությանը»: