Դեկտեմբերի 6-ի լույս 7-ին Արզամաս քաղաքում (Նիժեգորոդի շրջան) Ալեքսանդր Սլակաևը իր ընկերների և մի քանի աղջիկների հետ որոշել է այցելել հայկական «Օջախ» սրճարան:
Այցելության ժամանակ Ալեքսանդրին դուր չի եկել սնունդի մատուցման ձևը և նա խնդրել է ադմինիստրատորին կանչել և նրան հայտնել է իր դժգոհությունը: Հինգ րոպե անց Ալեքսանդրին վերջինիս ընկերոջ հետ կանչել են «զրուցելու» դրսում, որտեղ նրանց վրա հարձակվել է հինգ մարդ և սկսել են դաժան ծեծի ենթարկել: Կռիվը վերջացել է նրանով, որ հարձակվողները Սլակաևի սրտի մեջ են մտցրել խորովածի շամփուր: Ալեքսանդրը մահացել է հիվանդանոց տանող ճանապարհին: Այս մասին հայտնում է sputnikpogrom.com-ը:
Հաջորդ օրը, իրենց հույսները չդնելով քննչական մարմինների վրա, ռուսները ազգային հավաք են հրավիրել, որտեղ պահանջել են ոչ միայն ձերբակալել հինգ մարդասպանին, այլ նաև արտաքսել քաղաքից բոլոր էթնիկ խոհանոցների ներկայացուցիչներին, որոնք աչքի են ընկնում հաճախորդների հետ այդպիսի աշխատանքով:
Վախեցած ոստիկանները արդեն ձերբակալել են հինգ հանցագործներից չորսին, սակայն ռուսները դրանով չեն բավարարվել և քաղաքում իսկական ջարդեր են սկսվել:
Պաշտոնական լրատվամիջոցներում կա տեղեկատվություն միայն ազգային հավաքի մասին, սակայն այն մասին, որ «բարի՞ ռուս ժողովուրդը սկսել է փակել կովկասյան խոհանոց ունեցող շինությունները, չեն հայտնում: Ինչպես նաև այն մասին, որ այժմ տեղի են ունենում ցուցարարների զանգվածային ձերբակալություններ, նույնպես չեն հայտնում: