Ովքե՞ր են այս մարդիկ: Ինչպե՞ս են նրանք ձեռք բերել այդպիսի ապշեցուցիչ ունակություններ: Նույնիսկ գիտությունը չի կարողանում տալ այդ հարցերի պատասխանները: Այսօր մենք կշարունակենք ներկայացնել արտասովոր կարողություններով օժտված մարդկանց ևս մի քանի պատմություն:
Աշխարհի ամենաճկուն կինը` Յուլիա Գյունտել
Աշխարհահռչակ ակրոբատուհին կարող է ամենատարբեր դիրքեր ընդունել և նրա հետ ոչինչ չի պատահում:
«Սարդ-մարդ»` Ալեն Ռոբեր
Երկնաքերեր մագլցող և ալպինիստ ֆրանսիացին ավելի քան 70 բարձրահարկ կառույց է մագլցել: Նա իր բոլոր հնարքներն սովորաբար առանց շինությունների տերերի կամ ոստիկանության թույլտվության է իրականացնում, այդ պատճառով բազմիցս ձերբակալվել է, որի արդյունքում գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Թոմաս Բլեկտորնի ուժեղ լեզուն
Բրիտանացի Թոմաս Բլեկտորնտը կարողացել է բարձրացնել 12 կգ քաշով ալյումինե արկղ: Ընդ որում, արկղը նա բարձրացրել էր ոչ թե ձեռքերով, այլ լեզվին ամրացված շղթայի միջոցով:
Սուրեր կուլ տվող Չեյն Հալտգրենը
Ավստրալացի Չեյն Հալտգրենը կարողանում է կուլ տալ կես մետրանոց սուրեր: Նա միանգամից կուլ է տալիս մի քանի տասնյակ սուր:
Կիմ Գուդմանի արտառոց ակնակապիճը
Այս արտասովոր կինը աչքերը կարող է 1.2 սմ-ով դուրս հանել: Տեսարանն այնքան էլ հաճելի չէ, այնպես չէ՞:
Իլկեր Յիլմազի յուրօրինակ աչքերը
Թուրքիայի այս բնակիչը բացարձակ արտառոց կարողության տեր մարդ է: Նա աչքով կարողանում է կաթ շաղ տալ: Իլկերը ձեռքի մեջ մի քիչ կաթ է լցնում, ապա քթով քաշում է այն և ձախ աչքով 2,8 մ-ի վրա շաղ տալիս:
Աղբյուր՝ Ավելին քան փաստեր