Ռուսաստանի Իրկուտսկի շրջանի ոստիկանությունը հետաքննությունը անցկացնում դժբախտ պատահարի հետ կապված, որը տեղի է ունեցել տեխնիկային անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Այս մասին հայտնում է Газета.ru-ն` հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ Իրկուտսկի շրջանի գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
26 ամյա տղամարդու մահվան լուրը ոստիկանությունը ստացել է դեկտեմբերի 9-ի երեկոյան:
«Օպերատիվ-քննչական խումբը բացահայտել է, որ Սեչենովա փողոցի վրա գտնվող տանը տանը 18:30-ին հայտնաբերվել է տանտիրոջ մարմին, ով աշխատել է դռների տեղադրման կազմակերպությունում: Ենթադրվում է, որ լոգանք ընդունելիս տղամարդը ջրի մեջ է գցել էլեկտրական ցանցին միացված նոթբուքը, ինչի պատճառով մահացու էլեկտրահարվել է»,- նշվում է կայքում:
Կատարվածի բոլոր մանրամասները բացահայտելու համար տարվում է հետաքննչական ստուգումներ, նշանակվել է դատա-բժշկական փորձաքննություն: