2013 թվականին Facebook սոցիալական ցանցում հիմնական թեմաներն են եղել Հռոմի Պապը, ընտրությունները և արքայազն Ջորջը: Ինչպես հայտնում են կազմակերպության մամլո ծառայությունից , հատկապես այս մարդիկ և իրադարձություններն են ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել ամբողջ աշխարհում սոցցանցի օգտատերերի մոտ:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Հոռմի Պապ Ֆրանցիսկը, իսկ երորդը Քեմբրիջի դուքսի և դքսուհու որդին` արքայազն Ջորջը:
Երորդ տեղը զբաղեցրել են ընտրությունները: «Ընտրությունները» տարբեր լեզուներով օգտատերերի հիմնական թեման է եղել: Ինչպես նշում է սոցցանցի մամլո ծառայությունը, այս տարի ընտրություններ են տեղի ունեցել Հնդկաստանում, Քենիայում, Իրանում, Իտալիայում, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները:
Առաջին տասնյակում հայտնվել են նաև փոթորիկը, Մարգարեթ Թետչերը, Harlem Shake, Մայլի Սայրուս և Բոսթոնյան մարաթոնը: Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Տուր դե Ֆրանսը» և Նելսոն Մանդելան: