Rosbalt կայքի փոխանցմամբ` Վրաստանում H1N1 վիրուսից վերջին 5 օրվա ընթացքում մահացել է 4 մարդ: Այս տվյալները հաղորդել է Վրաստանում հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:

Այդպիսով, այս տարվա ընթացքում «խոզի գրիպից» մահացել է 13 մարդ, որոնցից մեկը մինչև 4 տարեկան էր, իսկ մյուսը` 5-14, ինչպես նաև երկուսը մեծահասակներ էին` 65 տարեկանից բարձր:

Նշենք, որ ներկայումս Վրատսանում A/H1N1 վիրուսի 236 դեպք է գրանցվել, իսկ B/H1N1 վիրուսի` 16: Սակայն Վրաստանում հիվանդությւոնների և հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնտի ղեկավարը հավաստում է, որ H1N1 վիրուսի մասսայական տարածում երկրում չկա: