Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվում է Ռազմիկ Խաչատրյանի գործի դատավարությունը, այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:

Ռազմիկ Հրաչի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիր քաղաքի <<Ցեզար>> գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայոյանքներ:

Շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակակն կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրեն Արման Գևորգյանի անվտանգության աշխատակիցներ Արա Դավթյանին ու Մհեր Սարիբեկյանի նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, մասնավորապես կծել է Արման Գևորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով, այն է` կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով Արման Գևորգյանին, Մետաղյա մոխրամանով` Մհեր Սարիբեկյանին:

Բացի այդ Ռազմիկ Խաչատրյանը թիվ 48110313 քր.գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն և որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում <<Ցեզար>> գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն հանցագործություն կատարելու մասին:
Այսինքն Ռազմիկ Հրաչի Խաչատրյանը կատարել է ՀՀ քր.օրի 258հ.4-րդ մասով և 333հ. 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Ռազմիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն է: