«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ ԱԺ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ «հեսա ձեր բյուջեին դեմ եմ քվեարկելու»։

Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ պատգամավորներ էին վրդովված, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել։ Հարցին՝ ինչ պատիժ է հասնելու գեներալին, եթե «դեմ» քվեարկի բյուջեին, Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն չի պատժում, ՀՀԿ-ն իր դրսեւորումներն ունի»։ Ըստ Գալուստ Սահակյանի, գեներալի ծառայությունները հայրենիքին այնքան մեծ են, որ իրավունք ունի անել ինչ ուզում է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: