«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Յոլյանը ՀՀ նախագահի հրամանով վերանշանակվելու է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ նա հետեւողական լուրեր է տարածում, թե նշանակվելու է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն։ Սակայն չստացվեց. նա կրկին վերադառնում է ՎՊ ու կրկին ենթակայի կարգավիճակով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: