Քիչ առաջ Կապանի հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը:
«Ես հարգում եմ իրեն նրա համար, որ ազատամարտիկ է եղել, թույլ տվեք ես իմ հարգանքը փոխանցել իրեն: Դիմացի մայթին նստած պաշտոնիային ուզում եմ փոխանցեմ, որ պետք է հրաժարական տա, քանի որ անգամ պաշտոնական տվյալներով, երբ իրենք պարտվել են, հայտարարում են, որ հաղթել են»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հանրահավաքի մասնակիցներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո բեմ բարձրացավ և ասաց. «Բարև Րաֆֆի: Ես որպես զոհված ազատամարտիկ մայր, ձեզ ասում եմ, պատիվ և թասիբ ունեցեք: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը Կապանի հրապարակում ազատամարտիկից պահանջի իր հրաժարականը»:
Այս խոսքերից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին աղաղակել: Այս պահին դեռ շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: