Ներկայացնում ենք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ «Առավոտ» թերթի հարցազրույցից մի հատված.

««Նիկոլին փչացնելու քայլեր են արվում, քանի որ նա այսօր խորհրդարանում այն գործիչներից է. այն եզակի դեմքերից է, որն իսկապես չի ուղղորդվում, որին կառավարել հնարավոր չէ»,– Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը, և արդյոք այդ նախաձեռնության հետևում ինչ-ինչ ուժե՞ր են կանգնած, այսպես պատասխանեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ-ն առաջիններից էր, որ ողջունեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ն դիմում է տարբեր խորամանկությունների, որ ցույց տա, թե իր դեմ խաղ չկա։ Այդ հիմքերն ունեն, քանի որ բոլորին դրել են կրնկի տակ և վերցրել վերահսկողության տակ ու փորձում են ճնշել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ պարոն Հովհաննիսյանը հորդորեց այն չանձնավորել ու նշեց. «Ես նրա էներգիան, նրա պասիոնար ունակությունները արժևորում եմ, բայց դա մի խումբ մարդկանց նախաձեռնություն է, այդ թվում նաև Սասուն Միքայելյանի։ Նիկոլին շատ լավ եմ վերաբերվում, իմ վերաբերմունքը նրա հանդեպ ցուցաբերել եմ մի քանի տարի առաջ, երբ ինքը բանտարկյալ էր»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։