Ներկայացնում ենք gazeta.ru-ի հետ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ հարցազրույցի շարունակությունը: 

-Վերադառնալով ֆուտբոլային ազատություն հասկացությանը՝ որտե՞ ղ է նա շատ՝ «Կուբանու՞ մ», թե՞ «Սպարտակում»: 

-«Սպարտակում» նույնպես ինձ ազատ եմ զգում: Սակայն Կարպինը խաղի ավելի խիստ տարբերակի է կողմնակից: Եվ ես ջանում եմ անել ամեն ինչ իմ ուժերի սահմաններում ակումբին օգտակար լինելու համար:

-Ինչու Դուք ընտրեցիք «Սպարտակը», այլ ոչ «Մոնակոն»: Թե՞ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու խոսակցությունները ընդամենը շշուկներ էին:

-Դա ճշմարտություն է, կար այդպիսի հետաքրքրություն: Սակայն ես չէի ցանկանում մեկնել Ֆրանսիա առանց անուն հանելու: Երբ տեղափոխվում ես այդպիսի ակումբ, ապա պետք է համապատասխանես այդ մակարդկաին, լինես ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Այն պահին ես դեռ level up չէի արել Ռուսաստանում:

-Մովսիսյանը պատմել է, որ շատ է կարոտում Կրասնոդարի «Թիվ մեկ խորովածանոցը»: Իսկ Դուք ի՞ նչն եք կարոտում, երբ հիշում եք Կրասնոդարի շրջանի մայրաքաղաքը:

-Առաջին հերթին ընկերներիս, որոնց հասցրեցի ձեռք բերել Կրասնոդարում: Եվ իհարկե կարոտում եմ եղանակը, որը դժվար թե կարելի է համեմատել մոսկովյանի հետ:

- «Սպարտակի» կազմում առաջին գոլը խփեցիք Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում շվեյցարական «Սանկտ-Գալենի» դարպասներին արդեն երկրորդ րոպեին Բարրիոսի հետ Սպարտակյան «պատ» խաղարկելուց հետո: Սակայն արդյունքում կարմիր-սպիտակները պարտություն կրեցին և դուրս մնացին եվրագավաթների խաղարկություններից: Միգուցե դա ամենատխու՞ ր գոլն է Ձեր կարիերայի ընթացքում:

-Այո, պարտությունը հաղթահարել դժվար էր: Գոլից հետո մտածեցինք, որ մեզ հեշտ խաղ է սպասվում, կհաղթենք 2:0 կամ 3:0 հաշվով: Սակայն ամեն ինչ այլ ընթացք ունեցավ:
Եվ այնուամենայնիվ կասեմ, որ դա լավ դաս էր «Սպարտակի» համար: Հոլանդիայում մենք այսպիսի դեպքերը անվանում ենք expensive lesson (թանկ դաս): Բոլորը սովորում են սխալների վրա, այդ պատճառով մտածում եմ, որ այն մեր թիմը ավելի ամուր դարձրեց:

- Մինչև այդ դեպքը նման բան տեղի չէ՞ ր ունեցել:

- Կարելի է հիշել «Կրասնոդարի» հետ խաղը, երբ դեռ խաղում էի «Կուբանի» կազմում: Ես այն ժամանակ նույնպես գոլի հեղինակ դարձա, ակումբին առաջ մղեցի, սակայն վերջին րոպեներին մենք պարտվեցինք 1:2 հաշվով:

-Արդեն «Սպարտակ» անցնելուց հետո Ձեր կատարմամբ գոլերին սպասեցինք յոթ խաղ: Ի՞ նչն էր պատճառը:

- Ինչպես արդեն ասեցի Կարպինը կողմ էր խաղի ավելի խիստ համակարգին: Դրան սովորելու և խաղընկերներիս հարմարվելու համար անհրաժեշտ էր ժամանակ:

- Ինչպիսին է Կարպինի համակարգը:

- «Սպարտակը» ձգտում է գեղեցիկ խաղ ցույց տալ, հարձակվողական ֆուտբոլ 4-3-3 համակարգով:

- Պրեմիեր Լիգայում ու՞ մ եք համարում ամենաուժեղ մրցակից:

- Չեմ ցանկանում խոսել մյուսների մասին: Գտնում եմ, որ «Սպարտակը» ուժեղ ակումբ է Ռուսաստանի առաջնությունում, և դա բավարար է:

- Կարելի՞ է Ձեզ համարել մասնագետ ԲԿՄԱ-ի գծով, քանի որ բանակայիններին գոլ եք խփել թե «Կուբանի», թե «Սպարտակի» կազմում:

-Այո, և դա հատուկ զգացում է գոլ խփել չեմպիոններին: Հատկապես երբ դա այդպիսի սկզբունքային հակառակորդ է, ինչպիսին ԲԿՄԱ-ն:

- Զենիթի դեմ հաղթանակը նու՞ յնպես ինչ-որ յուրահատուկ բան է:

- «Սպարտակի» համար դա շատ կարևոր խաղ էր: Մենք սկսեցինք շատ վատ և անկեղծ ասած մեր լավագույն խաղը չանցկացրեցինք, սակայն հաղթեցինք:
Եթե դու հաղթում ես նման պայմաններում, ապա այն միայն բարձրացնում է ակումբի տրամադրությունը:

- Մի քիչ գլխավոր մարզիչ Կարպինի մասին: Խի՞ ստ մարզիչ է:

- Խիստ, սակայն միաժամանակ նաև ընկերասեր: Կարպինը յուրաքանչյուր ֆուտբոլիստի ընկերն է: Նա հիանալի կերպով կարողանում է ֆուտբոլիստերին մղել պայքարի, բացի դա ակումբում տակտիկական պատրաստականությունը նույնպես բարձր մակարդակի է:

- Մի քիչ Ձեր Մոսկովյան կյանքի մասին: Դուք ապրում եք Սոկոլնիկի փողոցի վրա, իսկ որտե՞ ղ եք զբոսնում:

- Տանս մոտ հիանալի այգի կա: Սոկոլնիկին հեռու չէ քաղաքի կենտրոնից, ըստ էության ամեն անհրաժեշտ բանը գտնվում է մոտակայքում: Ավելին Յուրա Մովսիսյանը ապրում է հարևանությամբ, հաճախ հյուրընկալում ենք միմյանց: Ինձ համար դա կարևոր է:

- Մենք նստած ենք սուշի-բարում: Սիրու՞ մ եք ճապոնական խոհանոց:

- Սիրում եմ, սակայն ընդհանուր առմամբ, ուտում եմ՝ ինչ պատահի: Սիրածս ուտեստը՝ մորս սարքածն է: Նրա կատարմամբ ամեն ինչ հիանալի է: Հատկապես առանձնացնում եմ հայկական ավանդական ճաշատեսակ դոլման:

- Ֆուտբոլիստները հաճախ խաղերից առաջ լսում են երաժշտություն, իսկ Ձեր փլեյերում ի՞ նչ երաժշտություն է:

- Իմ փլեյ-լիստում տարբեր երաժշտությունների խառնուրդ է:

-Հարդ ռո՞ ք, թե՞ ռոքն ռոլ:

-Չէ, ավելի շուտ R'n'B, հիփ-հոփ, հաուս, լատինո: Կատարողներից հավանում եմ Էմինեմին, Դրեյքին, Քենյա Ուեսթին:

- Չե՞ ք ցանկանում միանալ Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիայում»:

- Այս պահին գործում է հինգ տարվա պայմանագիրը «Սպարտակի» հետ, և ես երջանիկ եմ: Չեմ նայում ապագային և չեմ մտածում դրա մասին:
Սակայն ինքներդ եք հասկանում յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի հավակնություններ ունի և համոզված եմ, որ կգա մի օր, որ ես կխաղամ մեծ եվրոպական ակումբում: Այժմ իմ բոլոր մտքերը կապված են միայն «Սպարտակի» հետ:

- Անցնենք հավաքականի հետ կապված գործերին: Ե՞ րբ Ձեզ առաջարկեցին հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

- Դա տեղի ունեցավ 2010 թվականին «Սպարտակի» հետ «Այաքսի» խաղից հետո: Առաջարկությունը կատարեց իմ գործակալ Վալերի Հովհաննիսյանը: Դանից հետո նա վեց անգամ մեկնեց Ամստերդամ այդ մասին բանակցությունների համար:

- Ի՞ նչը դարձավ վճռական Ձեր ընտրության մեջ:

- 2011 թվականին Հոլանդիան ժամանեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նրանք համոզում էին ընտրել Հայաստանը, սակայն ես վերջնական որոշում չէի ընդունում: Պետք էր ամեն ինչ լավ կշռադատել, որպեսզի ճիշտ որոշում ընդունել: Չեմ փոշմանել իմ ընտրության համար, չնայած անգամ այն բանին, որ չեմ խաղալու այդ հիանալի գնդակով:

- 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Արազ Օզբիլիսը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ Հայաստանի քաղաքացիություն և դարձավ ազգային հավաքականի ֆուտբոլիստ՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից ստանալով 23 համարի խաղաշապիկ: Ի՞ նչ է դա նշանակում Ձեզ համար:

- Դա մեծ պատիվ է ինձ համար: Պետք է ապացուցել, որ իզուր չեն ինձ վրա հույսեր դնում հայրենակիցներս: Հատկապես 23 համարի խաղաշապիկով, որով ես հանդես եմ եկել «Այաքսում»:

-Ինչքանո՞ վ են մեծ «Սպարտակի» հնարավորությունները հասնել և անցնել առաջնության առաջատարներ «Զենիթին» և «Լոկոմոտիվին»:

- Մենք ուշադրություն չենք դարձնում մրցակիցներին և միջանկյալ արդյունքներին: Կարևոր է այն տեղը, որտեղ մենք կհայտնվենք ամբողջ առաջնության արդյունքներով: Սակայն մենք ակումբում համոզված ենք, որ «Սպարտակը» միշտ պետք է առաջինը լինի:

-Եվ խոսակցության վերջում թույլ տվեք հարցնել արձակուրդի Ձեր պլանների մասին:

- Սկզբում կմեկնեմ ընտանիքիս մոտ Հայաստան, այնուհետև Դոմինիկյան Հանրապետություն տաքացնելու ոսկորներս ռուսական սառնամանիքներից հետո: