Դուբայում չորեքշաբթի օրը պաշտոնապես բացվել է «JW Marriott Marquis» հյուրանոցը, որի աշտարակների բարձրությունը կազմում է 355 մետր: Գրում է Daily Mail պարբերականը:
Հյուրանոցի ադմինիստրացիան հայտնում է, որ այն ամենահարմարավետ և նորաձև հյուրանոցն է ոչ միայն Արևմուտքում, այլ ամբողջ աշխարհում:
Հյուրանոցը հիմնականում գործունյա մարդկանց համար է: Այնտեղ կա 1,6 հազար սենյակ և 14 ռոստորան, որտեղ միաժամանակ կարող են ճաշել 3 հազար մարդ: Հյուրանոցում աշխատելու է աշխարհի 67 երկրներից 1000 մարդ: Այնտեղ կա նաև սպա սրահ և լողավազան, որտեղ Մեռյալ ծովից արդեն 3 տոննա ծովի աղ են բերել: