Գերմանիայի ֆուտբոլի միությունը որոշում է կայացրել երեք խաղով որակազրկել «Բայերի» բոսնիացի պաշտպան Էմիր Սպահիչին, հայտնում է reviersport.de-ն։

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում  «Բորուսիայի» հետ խաղում նա կոպիտ սահանկում է կատարել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու նկատկամբ, իսկ հետո  բախվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Հիշեցնենք, որ այս միջադեպից հետո  մրցավարը  հեռացրել էր  պաշտպանին: