ԱԺ-ում խմբակցության ներկայացուցիչները ելույթ են ունենում 2014թ. պետբյուջեի նախագծի մասին: Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր ելույթը սկսկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախաբանով, որտեղ խոսվում է դատական համակարգում խախտումների մասին:
«Հիմա ես կասեմ կառավարության, մեզ ներկայացրած այն փաստաթուղթը, որով նրանք փորձում են շարունակել պաշտոնավարել: Նստեք և լռեք, քանի որ մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք, ձեր կարծիքը չի հետաքրքրում մեզ: Ձեր կարծիքը՝ ինչպես ղեկավարել երկիրը, տնօրինել, մեզ չեն հետարքրում»,-հայտարարեց նա:
Զարուհի Փոստանջյանը առաջակեց այս իրավիճակից դուրս գալու համար 2014թ-ին ապստամբություն իրականացել: «Ի՞նչ պետք է մենք անենք՝ պարզ է, թե մեր նկատմամբ ինչպիսի վերաբերմունքը է: Ի՞նչ պետք է լինի մեր օրակարգում, մեր օրակարգը ապստամբությունն է, այս կառավարությանը պետք է հեռացնել, հեռացնել, իսկ ոմանց պատժել, նրանց տեսնել բանտախցերում, բայց ոչ հեռացնել ՀՀ-ից: Ձեզնից ոմանց տեղը բանտախուցն է, նաև այն պատգամավորներին, որ պետք է կողմ քվեարկեն, գնացեք ԱԺ-ից»,-նշեց խմբակցության ղեկավարը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոռեկտության կոչ արեց Փոստանջյանին: «Այդքան երիտասարդ, գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտեղի՞ց եք կուտակել ձեր մեջ»: