Դեռահաս աղջիկը մոտակա սուպերմարկետից գազավորված ըմպելիք էր գնել: Երբ խմելու ընթացքում զգացել էր, որ ինչ-որ բան դիպչել է իր շուրթերին, գրեթե ուշագնաց էր եղել:
Ռոբին Հիլլսը հրաշքով կուլ չէր տվել կտրատված ձեռնոցի մասնիկները, որոնք լողում էին գազավորված ըմպելիքի շշի մեջ: Վախով զննելով 2 լիտրանոց շիշը` նա սկզբում կարծել է, թե դրա մեջ մարդկային մատներ են լող տալիս: Բայց ավելի ուշադիր զննելուց հետո, նա տեսավ, որ հյութի մեջ վիրաբուժական ձեռնոցի մասնիկներ են:
«Ես ուղղակի սարսափահար եղա, երբ դուստրս ինձ պատմեց պատահարի մասին: Ձեռնոցները պետք է օգնեն պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները, այլ ոչ թե վախեցնեն սպառողներին»,- ասում է աղջկա մայրը, ում խնդրանքով նա գնել էր այդ գազավորված ըմպելիքը:
«Երբ առաջին անգամ նայեցի շշի մեջ, ինձ թվաց, թե դրանք մարդկային մատներ են, բայց երբ ես հասկացա, որ ձեռնոցի մասնիկներ են, միևնույնն է, ինձ ավելի հանգիստ չզգացի»,- պատմում է Ռոբինը:
Ռոբինը, սակայն, վախենում է, որ կուլ է տվել որոշ մասնիկներ, քանի որ դեպքի հաջորդ օրը ստամոքսի ցավեր է ունեցել:
Ինչպես հայտնում է Mail Online-ը` գազավորված ըմպելիքը գնվել էր Մեծ Բրիտանիայի Նորտգեմպտոնշիր քաղաքի սուպերմարկետներից մեկում: Տեղական սանիտարական ծառայության ներկայացուցիչների խոսքերով` մասնագետներն արդեն անցել են դեպքի հետաքննությանը:
Արտադրող ընկերության մամլո գրասենյակն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է սեփական հետաքննություն անցկացնել, և վստահեցրել է սպառողներին, որ ընկերության արտադրանքը որակի խիստ ստուգում է անցնում:
Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր