«Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը և նրա պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է «ադրբեջանի գրավյալ տարածքներից» զորքի դուրս բերումից հետո:
Այդ պատճառով մենք նորմալ ենք վերաբերվում այդ շփումներին և ես համաձայն չեմ նրանց հետո, ովքեր ասում են, որ հարաբերություններ չկան: Ընդհակառակը ես գտնում եմ, որ անհրաժեշտ է խոսել, կատարել փոխադարձ այցելություններ, միասին մտածել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ և ուսումնասիրել բոլոր կողմերի դիրքորոշումները»: Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Մելի Մեջլիսի(Ադրբեջանի խորհրդարանի) փոխնախագահ Բահար Մուրադովան` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` Հայաստանի ծրագրված այցի մասին:
Նրա խոսքերով կան որոշ գործոններ, որոնք կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: «Այդ մասին միշտ նշում են միջնորդները, դիտորդները և վերլուծաբանները: Նրանց մեջ հատուկ տեղ է գրավում թուրք-ադրբեջանական, թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունները: Իհարկե բոլոր նրանք, ովքեր նպատակ են հետապնդում կարգավորել թուրք-հայկական հարաբերությունները, պետք է միշտ հիշեն, որ դա կախված է ադրբեջանա-թուրքական և ադրբեջանա-հայկական հարաբերություններից: Եթե հաշվի չառնել այդ գործոնները, ապա յուրաքանչյուր նախագիծ կտապալավի: Այդ կապակցությամբ ես այդ հարաբերությունները գործող միջոցներ են համարում»:
Մուրադովան նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կլինի Դավութօղլուի` Հայաստան այցի օրակարգում: