Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարության անդամներին հայտնեց, որ Կառավարության որոշմամբ՝ Ոստիկանության աշխատակիցների ծառայողական հագուստները կձևափոխվեն:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանների ներկայիս հագուստները հարմար չեն Հայաստանի կլիմայական պայմաններին, և դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում են այս համազգեստը կրելու մասին որոշում ընդունվել:
«Այժմ դրանք արդիական չեն ու նպատակահարմար ոստիակնների համար: Համազգեստը կդառնա ավելի արդիական ու հարմարավետ»,-նշեց ոստիկանապետը:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմելիս Վլադիմիր Գասպարյանը շփոթված «պարոն նախագահ»-ով դիմեց: