Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն, որին հայ երիտասարդները բողոքի ցույցով են դիմավորել:
Այցից քիչ ավելի ուշ պարզ է դարձել, որ Դավութօղլին Մարիոթ հյուրանոց է մտել հետնամուտքով:
Բողոքի ակցիայի մասնակիցները «Ամոթ, ամոթ» էին վանկարկում՝ իմանալով այդ մասին:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նույնպես ներկա էր ակցիային և հայտարարեց, որ Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է և վախենում է առճակատվել պատմությանը:
«Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, միշտ էլ հետամուտքով է մտնելու, միշտ էլ փախեփախ է ման գալու։ Թող իմանան, որ մենք պահանջատեր ենք»,- իր խոսքում նշեց Վարդանյանը:
Նշենք, որ այսօր նաեւ թուրք լրագրողներ են եկել Հայաստան, որոնք նույնպես լուսաբանում էին իրենց արտգործնախարարի դեմ բողոքի ակցիան։