ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ 6 տոկոս տնտեսական աճը քաղաքական թիրախ է և դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի այդ աճն ապահովելու համար:
«Եվ հակառակ դեպքում հարց է առաջանում, թե կառավարությունը ինչու չի կարողացել ապահովել այն», - նշեց նա:
Լրագրողներն, անդրադառնալով գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակին և ընդդիմության պնդումներին, հարց ուղղեցին նախարարին, թե ի վերջո ինչ է ենթադրում գազային թնջուկը, ինչին ի պատասխան նախարարը նշեց. «Գազային թնջուկը շատ պարզ է: Հայաստանը այսօր, երեկ , մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, առաջիկա հինգ տարիներին գազ է ներկրելու Ռուսաստանից միևնույն գնով