Տարեվերջին մարզաշխարհն ամփոփում է մրցաշրջանը: Ավանդաբար այդ միջոցառումը կազմակերպում են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը համատեղ, որին ներկա է լինում նաև ՀՀ նախագահը, մարզաշխարհի ներկայացուցիչները, մրցանակակիրները:
Սակայն այս տարի YerevanNews.am-ի տեղեկություններով մրցանակների հանձնումը կկատարվի առանձին` ՀԱՕԿ-ն իր համար, Սպորտի նախարարությունն էլ իր համար:
Դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Յուրի Վարդանյանի կառույցի նախաձեռնած միջոցառումն, իսկ հաջորդ օրն արդեն Գագիկ Ծառուկյանինը: Իսկ թե առաջնորդները ներկա կլինեն միմյանց միջոցառումներին` հայտնի չէ: