«Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրման ժամանակ մեր կազմակերպությունը առավելապես ուշադրության կենտրոնում է պահում վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին Գյումրու Սավոյան փողոցին հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, պետության կողմից բնակարան ստանալու իրավունքից զրկված Ելենա Ալավերդյանին:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: