Քիչ առաջ Երևանում ավարտվել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Այն տևել է մոտ 1 ժամ և ավարտից հետո կողմերից և ոչ մեկ չի պատասխանել լրագրողների հարցերին:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ, իսկ Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն Երևանում մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 29-րդ նստաշրջանին: