Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Թուրքիայի վարչապետի առանձնատան մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո մեծ թվով ոստիկաններ են մեկնել դեպքի վայր։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ստամբուլում գտնվող առանձնատնից մոտ 200 մետր հեռավորության վրա բազմաբնակարան շենքի համար հիմքեր փորելու համար դինամիտով պայթյուն են կազմակերպել, որի հետեւանքով մահացել է բանվորներից մեկը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը։