Ստորև ներկայացնում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաղորդագրությունը՝ վարչական շրջանի ղեկավարի հանդիպումը համայնքի բնակիչների հետ:

Թեև հինգշաբթին ծանրաբեռն էր և ընդունելությունն էլ սովորականից երկար տևեց, բայց ջերմ, տրամադրող ու հաճելի մթնոլորտում անցավ:

Արտակ Ալեքսանյանը /նա մեր վարչական շրջանի նոր ղեկավարն է/ ընդունեց 50-ից ավելի քաղաքացու: Նշենք, որ վերջին շրջանում այսպիսի հոսք չէր եղել: Հիմնախնդիրները տարբեր էին՝ աշխատանքի ընդունման, բժշկական օգնության, սոցիալական և ֆինանսական աջակցության...

Վարչական շրջանի ղեկավարն ընդունեց բոլոր սպասողներին, անհատական զրույց ունեցավ բոլորի հետ:

Դրական պատասխաններ ստացան սոց. աջակցությանը վերաբերող բոլոր դիմումները՝ ,,Ամանորյա փաթեթների,, տեսքով, բոլոր հարցերն ստացան իրենց հիմնավոր պարզաբանումները: Դժգոհ ու ,,թթված,, դեմքեր չմնացին:

Տարեցների հետ զրույց-հանդիպումն ավելի երկար էր տևում, նրանց նկատմամբ ուշադրությունը յուրահատուկ էր. ավելին, քան լինում է նույնիսկ ամենաջերմ պարագայում:

Նորանշանակ ղեկավարի բարեկիրթ վերաբերմունքն ու ուշադրությունը մարդկանց անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն էր տալիս, այնքան, որ Սարանգյուլ տատը մեկիկ-մեկիկ ներկայացրեց իր գերդաստանին, նաև տխրություն հայտնեց, որ բոլոր թոռները տղաներ են ,,գոնե մի աղջիկ չունեցանք,,: Ահա, այսպիսի ամանորյա ընդունելություն էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարի՝ Արտակ Ալեքանյանի առաջին ընդունելությունը՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում /մինչ այդ, երկու տարի նա եղել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, բնական է, և՛ մասնակցել է ընդունելությունների, և՛ բնակիչների ընդունելություններ է արել/: Նշենք, որ բնակիչները միշտ գոհ են մնացել նրա բարեհոգի վերաբերմունքից, իսկ այսօրվա հինգշաբթին, իրոք, ամանորյա էր. դիտելով ալբոմը, անպաման, կզգաք...

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն եկած-չեկած արդեն հասցրել է անել այնպես, որ դժգոհ ու ,,թթված,, դեմքեր չլինեն: Հերթական թաղապետի, հերթական շաբլոն PR-ը սկսվեց: Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին: