«Ժառանգություն» կուսակցությունն արդեն հայտարարություն է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու՝ Հայաստանի այցի և հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման մասին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց, թե համաձայն է, որ Հայաստանը պետք է կոշտ քաղաքականություն վարի:
«Այդ ֆուտբոլային դիվանագիտության վրա մենք երկար ժամանակ ծախսեցին և շահեց Թուրքիան, այժմ վերջինս սկսել է ֆուտբոլային դիվանագիտություն-2, որը կարծես իմիտացիա է ստեղծում», - նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, կա երկու կետ, որը միանշանակ անընդունելի էր հայ-թուրքական արձանագրություններում, ինչպես նաև՝ Թուրքիայի՝ Ադրբեջանին պաշտպանելը:
«Հիմա եկել է մի ժամանակ, երբ Հայաստանը պետք է իր ստորագրությունը ետ վերցնի այդ փաստաթղթից, իսկ Թուրքիան էլ, եթե ցանկանում է՝ պետք է առանց նախապայմանի բացի սահմանները և հասնի դիվանագիտական հարաբերությունների: Հակառակ դեպքում, եթե Թուրքիան խոսում է նախապայմաններով, ապա Հայաստանն էլ իր հերթին բանակցությունների սեղանին առաջին կետով պետք է դնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Նա մեջբերեց, որ Դավութօցլուն նշել է, թե բանակցություններն իրենց համար կարևոր են, սակայն սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի գնացել: «Երեկ նրա հայտարարությունները ցույց տվեցին, որ էմիտացիոն փուլ են անցնում», - եզրափակեց նա: