ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հանդես է գալիս հայկական մարզաշխարհի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքները լրատվամիջոցների հետ կանոնակարգելու նախաձեռնությամբ:
Նպատակը՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառության և հնրավաորինս մեծ թվով մարզական լրագրողների մասնակցության ապահովումն է, հայտնում է նախարարության կայքը:

Մարզիկների քվեարկությունն անցկացնելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների կողմից մշակվել է մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ և տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից:

Մրցույթի անցկացումը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաստատած համապատասխան կարգի համաձայն՝ «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթում թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է Ազգային ֆեդերացիաներին: Հաստատված կարգի համաձայն՝ Ֆեդերացիաները արդեն նախարարությանն են ներկայացրել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած իրենց մարզաձևերի 5 մարզիկի թեկնածություն:

2013 թ լավագույն մարզիկների տասնյակը որոշելու իրավունք ունեն միայն այն զանգվածային լրատվամիջոցները (հեռուստա-ռադիոընկերություններ, թերթեր (էլեկտրոնային), լրատվական գործակալություններ, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար և բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում մարզական մասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ, որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):
Լրատվամիջոցների ներկայացուցուցիչները, ընտրության կարգի համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է լրացնեն քվեաթերթիկը (ներբեռնել կայքից)՝ առաջնորդվելով նախարարության կողմից մշակված մարզական արդյուքնների գնահատման բալերով: Այնուհետ կնքած քվեաթերթիկը խմբագրի կամ մարզական բաժնի ղեկավարի ստորագրությամբ փակ ծրարով պետք է ներկայացնել ՀՀ սպորտի և երրիտասարդության հարցերի նախարարություն՝ մինչև դեկտեմբերի 18-ը (18:12:2013 ներառյալ) :

Նշենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց հաշվվում է մեկ միավոր: Քվեարկության արդյունքները կամփոփի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումը՝ երկօրյա ժամկետում:
Կից ներկայացնում ենք քվեարկության վերաբերյալ նախարարության սահմանած կարգը, լավագույն մարզիկների թեկնածուների ցանկը, գնահատման չափորոշիչները և քվեաթերթիկը:


"Տարվա լավագույն մարզիկների տասնյակի" թեկնածուների ցանկ