Այս ցուցակի մեջ են ընդգրկվել ռուսական հատուկ ծառայությունների ամենահայտնի ու նշանակալից գործողությունները՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ցուցակում չկան լրտեսական բացահայտումներով ուղեկցվող բարձր սկանդալներ և ավելի քիչ հայտնի գործողություններ, որովհետև այնպես է ստացվել, որ ռուսական հատուկ ծառայությունների ու հատկապես Անվտանգության Դաշնային Ծառայություն (ФСБ-ի) հիմնական գործողությունները եղել են Հյուսիսային Կովկասում:
Հենց այս տարածաշրջանի հակառակորդի պարագլուխների ոչնչացման և ձերբակալության դրվագներն են որոշիչ նշանակություն ունեցել տարածաշրջանում իրավիճակի զարգացումների վրա: Հորիզոնականները բաշխված են ինչպես ըստ թիրախի կարևորության, այնպես էլ, ըստ իրականացված օպերացիայի բարդության:
10 Մագաս Ալի Մուսաևիչ Թազիևի ձերբակալությունը
Մագաս Ալի Մուսթաֆաչիչ Թազիևը, ով հայտնի էր նաև որպես Ահմեդ Եվլոև կամ ուղղակի որպես Մագաս, ահաբեկիչ էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել 1990-ական 2000-ական թվականներին Հյուսիսային Կովկասում տեղ գտած անջատողական շարժումներին: Մագասը ինգուշ դաշտային հրամանատար էր, իսկ 2007 թվականից ինքնահռչակ «Կովկասյան էմիրության» գլխավոր էմիրն ու զինված կազմավորումների գերագույն հրամանատարը: Մագասը հանդիսնում էր այս ինքնահռչակ կազմավորման երկրորդ դեմքը՝ Դոկու Ումարովից հետո:
Հատուկ ծառայություններին հաջողվել էր պարզել, որ Թազիևը բնակվում է Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքում՝ կրելով Գորբակով կեղծ ազգանունը: Հարևաններին նա ներկայացել էր որպես Չեչնիայից տեղափոխված անձ, իրեն համեստ էր պահում և ոչ մի կասկած չէր առաջացնում: Մագասի ձերբակալման օպերացիան մեկնարկեց նրան բերման ենթարկելուց կես տարի առաջ: Երեք անգամ նա հայտնվել էր ռուս դիպուկահարների թիրախում, բայց հրաման կար նրան կենդանի վերցնել, և 2010 թվականի մի գիշերը նրա տունը շրջափակվեց ԱԴԾ-ի հատուկ ջոկատայինների կողմից: Ձերբակալման պահին Մագհասը չէր կարողացել դիմադրություն ցույց տալ և օպերացիան անարյուն էր ավարտվել:
9 Աբու Հաֆս ալ-Ուրդանու ոչնչացումը
Աբու Հաֆս ալ-Ուրդանին Հորդանանից ժամանած ահաբեկիչ էր, Չեչնիայում կռվող արտասահմանցի կամավորների ջոկատի հրամանատարը: Մասնակցել է Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներին՝ կռվել ընդդեմ դաշնային կենտրոնի զորքերի: Աբու ալ-Վալիդի սպանությունից հետո նա փոխարինեց արտասահմանյան գրոհայինների գլխավոր էմիրի պաշտոնում, ինչպես նաև ստանձնեց արտասահմանից եկող ֆինանսական հոսքերի կոորդինատորի գործառույթը:
Նրա հրամանատարության ներքո է անցկացվել Շալիի շրջանի Ավտուրի գյուղի վրա իրականացված հարձակումը, ինչպես նաև մի շարք ավելի փոքրածավալ գործողություններ: Որպես ռազմական ստրատեգ` նրան խիստ գնահատում էր Ասլան Մասխադովը, ում հետ նրանք համատեղ գործողություններ էին պլանավորում: 2006 թվականի նոյեմբերի 26-ին Աբու Հաֆսը և ևս 4 գրոհայիններ մեկուսացվեցին Դաղստանի Խասավյուրտ քաղաքի մասնավոր տներից մեկում և հատուկ ջոկատայինների օպերացիայի արդյունքում բոլոր գրոհայինները ոչնչացվեցին:
8 Աբու Դզեյտի ոչնչացումը
Աբու Դզեյտը, ով հայտնի էր նաև որպես Փոքր Օմար, Աբու Օմար Քուվեյթցի, Հուսեյն և Մավր անուններով, միջազգային ահաբեկիչ էր և հանդիսանում էր Ալ-Ղաիդայի ներկայացուցիչը Հյուսիսային Կովկասում: Նա Բոսնիայում ու Կովկասում դարձել է մի շարք խոշոր ահաբեկչությունների` այդ թվում նաև տխրահռչակ Բեսլանի ահաբեկչության կազմակերպիչ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա անգամ անձամբ հանդիպել է Ուսամա Բեն Լադենի հետ:
2002 թվականին հրավիրվել է Չեչնիա Ալ Ղաիդայի մեկ այլ ներկայացուցչի՝ Աբու Հաֆսի կողմից, որտեղ նա դարձավ գրոհայինների հրահանգիչ՝ պայթուցիկ սարքերի պատրաստման ու օգտագործման հարցում: Այնուհետև, նրան ուղղարկեցին Վրաստան և Ինգուշետիա, որպես Աբու Հաֆսի ներկայացուցիչ: 2004 թվականին Մավրը դարձավ Ալ-Ղաիդայի ինգուշեթական օղակի պարագլուխը: Զոհվել է 2005 թվականին փետրվար 16-ին՝ ռուսական հատուկ ծառայողությունների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում՝ Ինգուշեթիայի Նազրանի շրջանում:
7 Աբու Քութեյբի ոչնչացումը
Ահաբեկիչ Աբու Քութեյբը մեկ այլ մեծանուն ահաբեկիչ Խատտաբի մտերիմներից էր: Նա պատասխանատու էր Չեչնիայում գրոհայինների գործողությունների քարոզչական ապահովման համար, ինչպես նաև օժտված էր համացանցում տեղեկատվություն տարածելու բացառիկ իրավունքով: Հենց նա է 2000 թվականի մարտին կազմակերպել Ժանի-Վեդենո շրջանում իրականացված հարձակումը ԻՄԻՆ-ի շարասյան վրա, որի արդյունքում զոհվեց ՕՄՕՆ-ի 42 ռուս զինծառայող: Նա հանդիսացել է նաև Ինգուիշեթիա կատարած ներխուժման կազմակերպիչներից մեկը: 2004 թվականի հուլիսի մեկին նրան մեկուսացրեցին Մագոբեկ քաղաքում, որտեղ մի քանի ժամ մարտնչելուց հետո, նա իրեն պայթեցրեց «շահիդի գոտիով»:
6 Ասլան Մասհադովի ոչնչացումը
Ասլան Մասհադովը չճանաչված Իչկերիա Չեչենական Հանրապետության ռազմական ու պետական գործիչ էր: 1990-ականների սկզբերին մասնակցում էր ԻՉՀ-ի զինված ուժերի ստեղծմանը և հանդիսանում էր դրանց հրամանատարը Չեչենական առաջին պատերազմի ժամանակ: 2005 թվականի մարտի 8-ին Մասխադովը սպանվեց ԱԴԾ-ի հատուկ ջոկատայինների կողմից իրականացրած օպերացիայի ժամանակ՝ Տոլստոյ Յուրտ գյուղում, որտեղ նա թաքնվում էր հեռավոր ազգականներից մեկի սեփական տան տակ գտնվող գաղտնի բունկերում: Օպերացիան այնքան թեժ էր, որ դրա ավարտից հետո տունը, որի տակ գտնվում էր բունկերը, կիսավերակի էր վերածվել:
Աղբյուր` ordinaricus