YerevanNews.am-ը շարունակում է ներկայացնել նախկին և ներկա պաշտոնյանների դիմանկարները: Այսօր անդրադարձ կկատարենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ընտանիքին:

Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաեւ ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է եւ վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները (նկարում բացակայում են Ռաֆայել Ղազարյանն ու Վանո Սիրադեղյանը). Երեւան, Ազատության հրապարակ, սեպտեմբեր 1988 թ

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ, միաժամանակ երկիրը անցավ սոցիալ-տնտեսական և էներգետիկ ճգնաժամի միջով, որը ժողովրդական լեզվում կոչվում է նաև «մութ ու ցուրտ տարիներ»։

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան Սովետական Միությունից անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը 1991-1998 թթ.։ Հրաժարական է տվել 1998 թ. Փետրվար 3-ին՝ տնտեսական և քաղաքական պատճառներով ստեղծված ժողովրդական հուզումներից հետո։ Նախագահի պաշտոնին նրան հաջորդել է մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը։

Լեւոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի եւ երեք թոռ։ Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ բանասեր-գերմանագետ է, ղեկավարում է «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, հարսը՝ Լիլիթ Տեր-Պետրոսյանը, արեւելագետ՝ սեմական լեզուների մասնագետ, դասավանդում է ԵՊՀ-ում։

Ստրոև ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանեկան ալբոմից մի քանի լուսանկարներ:

 

Հոր` Հակոբ Տեր-Պետրոսյանի հետ:

Ավագ թոռնիկի` Լեւոնի հետ:

Երեք թոռնիկները` Լեւոնը, Հակոբը եւ Լուսիան:

Երեք թոռնիկները` Լեւոնը, Հակոբը եւ Լուսիան:

Կրտսեր թոռնիկի` Լուսիայի հետ:

Որդին՝ Դավիթը։

 

Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: