Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Մուտաֆյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

Րոպեներ առաջ կայացավ Դար 21 երաժշտական հեռուստալիքի ամենամյա մրցանակաբաշխությունը: Հրավիրված էին շուբիզնեսի հայտնի ու նորահայտ աստղեր և հաղորդավարարներ:

Այս տարվա մրցանակաբաշխության յուրահատկությունը թերևս այն էր, որ կազմվել էր ժյուրի՝ հայտնի դեմքերից, որոնք էլ քվեարկել էին այս կամ այն նոմինանտի օգտին: Միայն մեկ անվանակարգ կար՝ Տարվա արտիստ, որը հաղթեց հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ:

Եվ այսպես ներկայացնում ենք հաղթողներին.

Տարվա համագործակցություն՝ Պուտին և Դավութօղլու
Տարվա կատարում՝ Արմեն Մովսիսյան Գազի 300 մլն դոլար

Տարվա խումբ՝ ԲՀԿ ջահելներ

Տարվա արտիստ՝ Գասլուստ Սահակյան

Տարվա հիթ՝ Մաքսային միություն

Տարվա երգիչ՝ Տիգրան Սարգսյան

Տարվա երգչուհի՝ Զարուհի Փոստանջյան

Տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան