Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 14-16-ը այցելելու է Հայաստան, և Ալավերդի քաղաքում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների լիագումար նիստ: Այս մասին հաղորդում է Грузия online-ը:
Վրաստանի խորհրդարանի տեղեկատվությամբ հանդիպման ժամանակ կողմերը քննակելու են երկու պետության բարձր օրենսդրական մարմինների երկկողմանի և բազմկողմանի համագործակցության հարցեր, ինչպես նաև խորհրդարանի դերը առևտրի, տնտեսության, գյուղատնտեսության և մշակույթի մեջ:
Երկրորդ օրը հայ և վրացի խորհրդականները անց են կացնելու հանդիպումներ խորհրդաժողովների աշխատանքի ձևաչափում: Նիստի եզրափակիչ փուլում ձևակերպվելու է հուշագիր: Նիստը անց է կացվում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ: