Իրավապահ մարմինների ոչ պաշտոնական աղբյուրները հավաստում են, որ Դեդ Հասանի սպանության պատճառը կարող է լինել «գողական օբշչագ» ոչ ճիշտ ներդրումը, որտեղ Ռուսաստանի ցանկացած «ազնիվ գող» պետք է ներդնի իր աշխատածի 10 տոկոսը: Գրում է Live Journal –ը:
Ձերբակալության, դատի կամ հետաքննության ժամանակ օբշչագի շնորհիվ գողը կարող է հույս ունենալ և պահանջել օգնություն: Օբշչագը սուրբ գործ է, իսկ այն տնօրինում էր Դեդ Հասանը: Գողական փողերի ոչ ճիշտ ներդրումը կարող է հանգեցնել մեծ քանակով գումարի կարստին, անգամ մի քանի հարյու միլիոն դոլարի:
Ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ «օրենքով գող» Տարիել Իրիանին, որը քրեական աշխարհում հայտնի է Տապո մականունով, մեղադրել է Ասլան Ուսոյանին ՆԳՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցելու մեջ: Եթե այդ համագործակցության արդյունքում «գողական օբշչագը» կորցրել է զգալի քանակությամբ գումար, ապա Դեդ Հասանի դեմ ուղղված մեղադրանքները շատ լուրջ էին: Նման արարքի համար օբշչագի տնօրենին սպանում էին:
2010 թվականին Դեդ Հասանին վիրավորեցին: Դա նախազգուշացում էր: Ասլան Ուսոյանը չկարողացավ վերադարձնել երկու տարվա ընթացքում կորցրած գումարը: Համաձայն ՆԳՆ-ի ոչ պաշտոնական աղբյուրների` Դեդ Հասանին սպանելու պատճառը հենց դա էր:
Չնայած այս վարկածը շատ անուղղակի հաստատումներ ունի, իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքագետները, պատգամավորները, այս թեմայի շուրջ խոսացող անձինք և գողերը լռում են: