Չնայած իր չորս տարեկան հասակին նա արդեն Մենսայի անդամ է և համբավ է ձեռք բերել իր ինտելեկտի շնորհիվ: 

Ավելին Շերվին Սարաբին այժմ համեմատվում է Ալբերտ Էյնշտեյնի, Բիլլ Գեյթսի և Սթիվեն Հոքինգի հետ,քանի որ ցույց է տվել նրանց նման 160 IQ միավոր:

Հարավային Յորքշիրի Բարնսլի քաղաքի հոգեբանը, ով փորձարկել է Շերվինին, նշել է, որ նրա միավորը Վեստլերի IQ թեստի համաձայն ամենաբարձր միավորն է ցույց տվել և ավելացրել է, որ նա «շատ բարձր մակարդակի ինտելեկտ ունի»:


Երեք տարեկան հասակում Մենսային միացած Շերվինի համար իր IQ միավոը մեծ ձեռքբերումներից վերջինն է:
Նա սկսել է իր առաջին բառերը ասել տաս ամսական հասակում, ամբողջ նախադասություններ կազմել 20 ամսականում և դրանից սկսած զարմացնում է իր ինտելեկտով ծնողներին, ուսուցիչներին և բժիշկներին:
Այժմ նրա մտավոր տարիքը կազմում է ութ տարեկան ինը ամսական, որը իր բուն տարիքից երկու անգամ ավելի մեծ է և նրա սովորում է այդ մակարդակին համաձայն:

Մինչ չորս տարեկան երեխաները դեռ դպրոց չեն հաճախում, Շերվինը արդեն հաճախում է Ռեսթրիքի դպրոց և ուսում է ստանում ութ տարեկան և ինը ամսական մակարդակի համաձան:


Շերվինը, ով ընտանիքի միակ երեխան է, արդեն կարդացել է 940 գիրք և նրա սիրած գիրքը հանրագիտարանն է, քանի որ ինչպես նշում է մայրը նա սիրում է նոր բաներ իմանալ:

 

Նշենք, որ Մենսան ինտելեկտի բարձր գործակցով ամենախոշոր, ամենահին և ամենահայտնի կազմակերպությունն է, որտեղ կարող է ընդգրկվել յուրաքանչյուր անձ, ով բնակչության 98%-ից ավելի բարձր IQ միավորներն է հավաքել: