Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկել է Ձմեռ պապերի բողոքի երթը՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, երթին մասնակցում են 25-ից ավել Ձմեռ պապեր: Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ Լապլանդիայից Ձմեռ պապեր են եկել, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ ընդդեմ պարտադիր բաղադրիչի:

Այս պահին Ձմեռ պապերը քայլարշավով շարժվում են Երևանի փողոցներով և մարդկանց թռուցիկներ են բաժանում, որոնց միջոցով մարդկանց իրազեկում են,  որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Ինչպես նաև կոչ են անում մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար:

Թռուցիկների հետ միասին, քաղացիներին են բաժանում նաև կոնֆետներ:

Տեսանյութն ու լուսնակրաները՝ քիչ ավելի ուշ: