Մերիլին Մոնրո

 

Նրան լքել էր այրի մայրը, ով հոգեկան շեղումներ ուներ: Ապագա սեքս-սիմվոլը իր մանկության մեծ մասն անցկացրել է հարազատների տներում և կացարաններում:


Ջեյմս Բրաուն

 

 

 

Երբ Ջեյմսը դեռ փոքր էր, նրա ծնողները բաժանվում են, և տղան մեծանում է իր մորաքրոջ մոտ՝ Ատլանտայում, Ջորջիա: Նա աղքատության մեջ է ապրել և ստիպված էր թողնել դպրոցը, որպեսզի իր գոյությունը պահպանելու համար գումար վաստակեր: 16 տարեկանում նա հայտնվում է անչափահասների գաղութում:


Ջոն Լենոն

 

Ջոնի ծնողների ամուսնալուծվում են, երբ նա դեռ շատ փոքր էր: Երբ նրա մայրը՝ Ջուլիան, կրկին ամուսնացավ, չորսամյա Ջոնին իր մոտ վերցրեց նրա մորաքույրը՝ Միմի Սմիթը, և նրա ամուսինը՝ Ջորջ Սմիթը. նրանք սեփական երեխաները չունեին:

Նելսոն Մանդելա

 

Երբ Մանդելան 8 տարեկան էր, մահացավ նրա հայրը և նրա խնամակալությամբ սկսեց զբաղվել տեմբու ցեղի կառավարիչ Ջոնգինտաբա Դալինդյեբոյին:

Մայք Թայսոն

Հայտնի բռնցամարտիկի մանկությունը շատ դժվար է եղել: Բարեբախտաբար, նրան նկատեց հայտնի մzարզիչ Կաս դը Ամատոն: Նա Թայսոնին իր մոտ բնակեցրեց և դարձավ նրա խնամակալը: Մայքի մայրը թմրամոլ էր և շուտ էր մահացել, իսկ հորը նա երբեք չի տեսել:

 

Սթիվ Ջոբս

Ջոբսի բիլոլոգիական հայրը Աբդուլֆատտա Ջանդալին էր (սիրիացի մահմեդական): Նա հանդիպում էր Ջոան Շիբլեի հետ, բայց աղջկա ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին և արդյունքում Սթիվին մեծացրեցին Փոլ և Կլարա Ջոբսերը:

Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր