Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը պնդել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը ծրագրում է ընդունել Թուրքիա 200.000 հայ և ապահովել նրանց հողով: Այս մասին հայտնում է Haqqin գործակալությունը՝ հղում կատարելով Musavat.com-ին:
Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստան կատարած այցի ժամանակ իրեն հայի պես է պահել:
«Փոխարեն Թուրքիայի հետաքրքրությունները պաշտպանելու, նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությունը: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Գտնում եմ, որ կուսակցությունը պատրաստվում է բերել 200,000 հայի և նրանց տրամադրել հող»,- հայտարարել է Վուրալը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Երևան իր այցից առաջ լրագրողներին ասել է, որ կուսակցությունը հայերի տեղահանումը անմարդկային է համարում: